Մոբայլ հավելվածներ
Կայք, թե մոբայլ հավելված. ինչպես որոշել, թե ինչ է պետք ձեր բիզնեսին
«Մեզ հավելված է պետք» խոսքը մենք հաճախ ենք լսում։ Երբեմն դա իսկապես ճիշտ որոշում է, իսկ երբեմն լավ կայքը նույն խնդիրը լուծում է ավելի արագ ու մատչելի։ Ահա հարցերը, որոնցով մենք ինքներս ենք օգնում հաճախորդներին որոշել։
Հիմնական տարբերությունը
Կայքը բացվում է ցանկացած բրաուզերում, չի պահանջում տեղադրում, և նրան կարող են գտնել Google-ում։ Մոբայլ հավելվածը տեղադրվում է հեռախոսում App Store-ից կամ Google Play-ից, մնում է էկրանին և կարող է օգտագործել հեռախոսի հնարավորությունները՝ ծանուցումներ, տեսախցիկ, տեղորոշում։ Այսինքն՝ կայքը լավ է նոր հաճախորդներ գտնելու, իսկ հավելվածը՝ եղած հաճախորդներին պահելու համար։
Ձեզ բավական է կայքը, եթե
- հաճախորդները ձեզ գտնում են Google-ում կամ գովազդով և գալիս են մեկ-երկու անգամ,
- հիմնական նպատակը հայտ, զանգ կամ պատվեր ստանալն է,
- պետք է ներկայացնել ծառայությունները, աշխատանքները, գները,
- ուզում եք արագ սկսել և ստուգել գաղափարը։
Հավելվածը իմաստ ունի, եթե
- հաճախորդները ձեր ծառայությունից օգտվում են հաճախ՝ շաբաթը մի քանի անգամ (պատվեր, ամրագրում, հաշվի ստուգում),
- ձեզ պետք են push ծանուցումներ՝ պատվերի կարգավիճակ, ակցիաներ, հիշեցումներ,
- պետք է աշխատել հեռախոսի հնարավորություններով՝ տեսախցիկ, QR, տեղորոշում, առանց ինտերնետի աշխատանք,
- ունեք լոյալության ծրագիր, անձնական հաշիվ կամ առաքում, որը հարմար է կառավարել մեկ սեղմումով։
Միջանկյալ տարբերակ՝ PWA
PWA-ն (Progressive Web App) կայք է, որը կարելի է «տեղադրել» հեռախոսի էկրանին առանց App Store-ի։ Այն բացվում է առանձին պատուհանով, կարող է աշխատել դանդաղ ինտերնետով և որոշ դեպքերում ուղարկել ծանուցումներ։ Սա լավ ընտրություն է, երբ ուզում եք հավելվածի զգացողություն, բայց դեռ պատրաստ չեք առանձին հավելվածի։
Ինչպես սկսել ճիշտ
- Գրեք 3–5 հիմնական գործողություն, որ հաճախորդը պետք է անի (պատվիրել, ամրագրել, վճարել…)։
- Որոշեք, թե որքան հաճախ է նա դրանք անելու։
- Ստուգեք, արդյոք պետք են հեռախոսի հատուկ հնարավորություններ։
- Սկսեք ամենապարզ աշխատող տարբերակից՝ կայք, PWA կամ հավելվածի առաջին տարբերակ (MVP), և զարգացրեք ըստ իրական օգտագործման։
Եթե ուզում եք պատկերացնել, թե ինչ տեսք կունենա ձեր հավելվածը, փորձեք մեր հավելվածի կառուցիչը. այնտեղ կարող եք ընտրել ոլորտը, գույնը և բաժինները։ Կայքի դեպքում նայեք մեր կայքերի պատրաստման ծառայությունը կամ կարդացեք «Ինչից է կախված կայքի պատրաստման արժեքը» հոդվածը։
ԾառայությունըԿայքերի պատրաստում