WebSoft-ի մասին

WebSoft-ը (ՎեբՍոֆթ ՍՊԸ) հայաստանյան ընկերություն է, որը 2019 թվականից պատրաստում է կայքեր և վեբ հավելվածներ, իրականացնում SEO առաջխաղացում, SMM և գրաֆիկական դիզայն։ Մեր թիմում աշխատում են ծրագրավորողներ, դիզայներներ, SEO և SMM մասնագետներ։ Նպատակն է օգնել հաճախորդներին ստեղծել եզակի, նորարարական և իրենց դիզայնով տարբերվող կայքեր և հավելվածներ։

  • 100+նախագիծ
  • 120+հաճախորդ
  • 2019թվականից

Մեր առաքելությունը

Մենք մատուցում ենք շուկայում մեծ պահանջարկ ունեցող ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի և թվային մարքեթինգի ծառայություններ, որոնք հասանելի են բոլորի համար։ Տեղական և միջազգային բիզնեսների հետ աշխատելիս կիրառում ենք մատչելի գնային քաղաքականություն։

Ինչպես ենք աշխատում

  1. Թիրախավորված լուծումներ

    Ամեն նախագիծ սկսում ենք ձեր բիզնեսի նպատակներից և լսարանից։

  2. Ժամանակի խնայողություն

    Դիզայնը, ծրագրավորումը, SEO-ն և SMM-ը մեկ թիմում են, ուստի ստիպված չեք լինի համակարգել մի քանի կատարողների։

  3. Անխափան համագործակցություն

    Հաղորդակցվում ենք պարզ, համաձայնեցնում ենք ամեն քայլը և աջակցում ենք նախագիծը գործարկումից հետո։

Մեր ծառայությունները

Հիմնադիր

Ռուբեն Գրիգորյան — Գործադիր տնօրեն և հիմնադիր

Հաճախորդների կարծիքները

«Շնորհակալ ենք WebSoft ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանին «Հայեմես» ծրագրի աջակցության և մասնագիտական պատշաճ ծառայություններ տրամադրելու համար։»
Սարգիս Հ., «Հայեմես» հիմնադրամի տնօրեն
«Մեզ համար կարևոր էր ունենալ պրոֆեսիոնալ գործընկեր, և WebSoft ընկերությունը գերազանցեց մեր սպասելիքները՝ առաջարկելով արագ, արդյունավետ և ճկուն ծառայություններ։»
Աննա Օ., «Նոր Նորք» ԱԿ ՓԲԸ
«Համագործակցությունը WebSoft-ի թիմի հետ գերազանց փորձ էր։ Նրանք տրամադրում են բարձրակարգ լուծումներ և հետևում են բոլոր պահանջներին՝ ապահովելով որակյալ արդյունք։»
Հակոբ Ս., «Imperfoss» ընկերության հիմնադիր

Մեր հաճախորդներից

  • Հայեմես հիմնադրամ / Hayemes
  • Աբիո / Abio
  • ACBA
  • Brabion
  • Ավան առողջության կենտրոն
  • Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոն
  • Կարմիր Բլուր
  • Նոր Նորք
  • SiEVN
  • Imperfoss
  • Ontime Auto
  • Stroimag
  • ARS Custom
Տեսնել ամբողջ պորտֆոլիոն →

Քննարկե՞նք ձեր նախագիծը

Զանգահարեք կամ գրեք մեզ. կպատասխանենք ձեր հարցերին և կառաջարկենք ձեր բիզնեսին համապատասխան լուծում։